Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Այս նույն վատ շրջապատով եվրոպացիք նման խոստումներ տվեցին նաև Ուկրաինային»․ Կարապետ Պողոսյան

73
Այսօր, 12:12
«Այս նույն վատ շրջապատով եվրոպացիք նման խոստումներ տվեցին նաև Ուկրաինային»․ Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բնականաբար չէի անդրադառնա վատ շրջապատով այս անհետաքրքիր կնոջը, եթե չլսեի Հայաստանը նոր արհավիրքների մեջ քաշելու նրա խոսքերը։
Սա Մարթա Կոսն է, Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատարը, դե հետիններին գիտեք։
Տիկինը եկել էր Գյումրի, հանդիպելու ՇՊՀ ուսանողների և դասախոսների հետ։ Նա, ցինիկաբար հայտարարել է, որ ՀՀ իշխանություններին տալու է 140 մլն եվրո քարոզարշավի համար, դա փաթեթավորելով, որպես պայքար հիբրիդային պատերազմի դեմ։ Ապա նշել, որ Հայաստանին սպառնում է ռուսական կողմը և հավելել, որ ինչքան պետք լինի այդքան էլ փող կտան այդ պատերազմի համար։
Ի դեպ, այս նույն վատ շրջապատով եվրոպացիք նման խոստումներ տվեցին նաև Ուկրաինային և ներքաշեցին անմիտ, արյունալի պատերազմի մեջ։
Բաց տեսքտով նման խոսույթը այլևս շատ վտանգավոր է, լուրջ սպառնալիք ազգային անվտանգության տեսակետից։
Սակայն, ԱԱԾ֊ն զբաղված է ընդդիմադիրներ որսալով, իսկ ընդդիմադիր դիրքավորվածներից շատերը՝ նիկոլի կանոններով քարոզարշավ խաղալով, այն է ոչ մի կերպ չտալ Արցախ անունը և գովել «Թրամփի թուրքական ուղին»»։

Աղբյուրը`   Կարապետ Պողոսյան