Երևան`   +13 °C
Այսօր`   Երկուշաբթի, 23 մարտի, 2026 թ.

«Արցախցիների հիմնական խնդիրները նույնն են՝ բնակարան և աշխատանք»․ Մետաքսե Հակոբյան

110
Այսօր, 11:24
«Արցախցիների հիմնական խնդիրները նույնն են՝ բնակարան և աշխատանք»․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանգութով․ «Հերթական հանդիպումը տեղի ունեցավ Արցախի մեր հայրենակիցների հետ։ Այս անգամ՝ սրտաբաց Գյումրիում։
Կարճ ժամանակահատվածում սա արդեն 5-րդ հանդիպումն էր։ Կարոտ կար, ջերմություն կար, բայց այդ ամենը միախառնված էր խոր ցավի, չլուծված խնդիրների ու չմարած նպատակների ու երազանքների հետ։
Քննարկեցինք ներկայիս սոցիալական ծրագրերը և փաստեցինք այն, ինչ վաղուց ակնհայտ է՝ դրանք իրականությունից կտրված են և մարդկանց կյանքի հետ որևէ կապ չունեն։ Գյումրիում էլ մեր հայրենակիցների հիմնական խնդիրները նույնն են՝ բնակարան և աշխատանք։
Փոքրակազմ ընտանիքների հարցը փաստացի անլուծելի է այս քաղաքականության շրջանակում։
Մեր հայրենակիցների շատ հստակ ու խելամիտ դիտարկումն է՝ յուրաքանչյուր բնակավայրում պետք է իրականացվի իրական մշտադիտարկում, գնահատվեն կոնկրետ կարիքները և կառուցվեն համապատասխան բնակարաններ։ Ոչ թե թվեր նկարելու համար, այլ մարդկանց արժանապատիվ կյանք ապահովելու համար։
Հ.Գ. Վերջերս նիկոլների կազմակերպած «հանդիպում-շոուի» ընթացքում հնչած «լուծումները» ոչինչ չեն փոխելու։ Ոչ սոցիալական խնդիրների լուծման մեջ, ոչ էլ մեր իրավունքների պաշտպանության հարցում։
Դա հերթական պոպուլիզմն է՝ փաթեթավորված ընտրակաշառքի լեզվով»։

Աղբյուրը`   Մետաքսե Հակոբյան