Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.

«Արցախը ՀՀ-ի տարբեր մարզերի համար ապահովում էր թիկունքայնություն, անվտանգություն, տնտեսական գործունեության դաշտ». Հայկ Խանումյան

55
Այսօր, 00:18
«Արցախը ՀՀ-ի տարբեր մարզերի համար ապահովում էր թիկունքայնություն, անվտանգություն, տնտեսական գործունեության դաշտ». Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ոչ կարևոր» փաստեր.
Մինչ 2020թ․ պատերազմը Սյունիքի մարզի բնակչությունը 138400 մարդ էր, 2024թ․հունվարի 1-ի դրությամբ՝ 116․300։ Նվազումը կազմել էր 16 տոկոս։
Արցախը Հայաստանի տարբեր մարզերի համար ապահովում էր թիկունքայնություն, անվտանգություն, տնտեսական գործունեության դաշտ։ Արցախի կորուստը բերել է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման, Հայաստանի խոցելիության մեծացման և տնտեսական գրավչության նվազեցման»:

Աղբյուրը`   Հայկ Խանումյան