Երևան`   +5 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.

«Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտածում էր՝ Ալիևը կարող է բարկանալ». Հակոբ Բադալյան

69
Այսօր, 01:06
«Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտածում էր՝ Ալիևը կարող է բարկանալ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ի՞նչ ենք տեսնում, երբ ամբողջությամբ դիտում ենք տեսանյութը:

Կինը հանգիստ խնդրում է Փաշինյանին չխոսել իր հետ, հանգիստ թողնել իրեն ու երեխային, շատ հանգիստ բացատրելով, որ համաձայն չէ նրա պատկերացումների հետ եւ կիջներ վագոնից, եթե երեխայի հետ չուշանային շախմատի մրցաշարից:

Կրկնեմ՝ երեխայի հետ, ուշանում են մրցաշարից:

Ի՞նչ է անում հավասարակշռված մարդն այդ վիճակում: Չի ասում՝ ես ձեզ լսեցի, հիմա դուք ինձ լսեք: Հավասարակշռված մարդը լսում է, որ կինը խնդրում է չխոսել իր հետ, եւ լռում է: Առավել եւս, եթե լսել է նրան, ապա լսել է նաեւ, որ երեխան գնում է շախմատի մրցաշարի: Կարող է շատ հանգիստ մաղթել մրցաշարում երեխային հաջողություն, եւ լռել:

Բայց, լսելով, որ երեխան գնում է մրցաշարի, նա շարունակում է խոսել՝ չնայած չխոսելու խնդրանին, եւ սրում է խոսակցությունը, հասցնելով հոխորտանքի: Մինչդեռ, հավասարակշռված մարդը կմտածեր, որ այդպիսի խոսակցությունը կարող է ազդել երեխայի հոգեվիճակի վրա, մինչդեռ նա գնում է մրցաշարի: Բայց մարդը սրում է խոսակցությունը եւ հասցնում մի վիճակի, որից հետո շատ դժվար է ասել, թե այդ երեխան ինչպես է խաղացել մրցաշարի իր պարտիան կամ պարտիաները:

Իսկ ինչու՞ է նա «անցնում» երեխայի հոգեվիճակի վրայով:

Որովհետեւ, երբ կինը խոսում է Արցախի մասին ու խնդրում դիմացինին լռել, դիմացինը մտածում է. «եթե հանկարծ այս դրվագը տեսնի կողքինը՝ Ալիեւը, ի՞նչ կասի: Բա որ հանկարծ մտածի, որ ինձ մոտ պաշտպանել են Արցախը եւ ես լռել եմ»: Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտածում էր ոչ թե երեխայի, այլ Ալիեւի մասին, ոչ թե այն մասին, որ հանկարծ երեխան կարող է հուզվել, այլ այն մասին, որ հանկարծ Ալիեւը կարող է բարկանալ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան