Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 մարտի, 2026 թ.

«Ինքն ամենաշատն է սարսափում, որ չի ընտրվելու». Լիզա Ճաղարյան

55
Այսօր, 03:06
«Ինքն ամենաշատն է սարսափում, որ չի ընտրվելու». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետաքրքիր է՝ երբ ինչ–որ մարդիկ գրում են՝ պատուհասն ընտրվելու է, որովհետև ժողովրդի մեծ մասը նրան է ընտրելու, և ամենակարևորը՝ դա ասում են «անաչառի» դիրքերից, որտեղի՞ց գիտեն, որ ժողովրդի «մեծ մասը» նրան է ընտրելու, այդ ի՞նչ հրաշք գործիքով են հաշվել էդ մեծ մասին։
Նույնիսկ ձեր թանկագին պատուհասը չգիտի՝ ընտրվելու է, թե չէ, ավելին՝ նրա ջղակծկումները, հիստերիկությունները, ընկնավորության նոպաները, էժանագին շոուները միայն մի բան են վկայում. ինքն ամենաշատն է սարսափում, որ չի ընտրվելու։
Ձեզ ծանԴր պահեք»։

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան