Նեթանյահուն և Կացը հրահանգել են ավերել Լիբանանի Լիտանի գետի բոլոր կամուրջները
![]() Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ ինքը և երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հրահանգել են արագացնել Լիբանանի հարավային սահմանի երկայնքով տների քանդումը և ավերել Լիտանի գետի բոլոր կամուրջները, որոնք հարավային Լիբանանը կապում են երկրի մնացած մասի հետ, հայտնում է CNN-ը: Կացն ասել է, որ Իսրայելի նպատակն է կտրել «Հեզբոլլահ» շարժման մատակարարման գծերը, կանխել զենքի տեղաշարժը և պաշտպանել Իսրայելի հյուսիսում բնակվող մարդկանց: «Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի աջակցել հարավային Լիբանանի բնակիչների տարհանմանը մարտական գործողությունների գոտուց՝ Լիտանի գետից դեպի հյուսիս՝ նրանց պաշտպանության համար»,- նշել է նա: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորականները հաստատել են այս շաբաթ Լիտանի գետի վրա գտնվող երկու խոշոր կամուրջների ավերումը, ինչը փաստացի մեկուսացրել է գետից դեպի հարավ գտնվող այն քաղաքացիական անձանց, որոնք չեն կարողացել տարհանվել մինչև հարվածները, ինչպես նաև փակել է սննդամթերքի և դեղորայքի մատակարարման ուղիները: |

«Շիական էլեմենտն Ադրբեջանում վերջապես ցույց տվեց իր դեմքը». Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
5118:54
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմել Շաքիի միջադեպից
10916:48
«Մի խփնված ադրբեջանցի է մտել մի գյուղ, այս բարձր ամբիոնից շոու ենք սարքել». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
10715:36
«Եթե ադրբեջանցի զինծառայողը գիտի, որ ՀՀ-ում դատվելուց հետո պիտի հանձնվի Ադրբեջանին, արդեն անպատժելիության գիտակցում է ձևավորվում». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8715:12
«Առաջարկում եմ անցնել իրավապահ համակարգի հաստատությունների շենքերով»․ Հակոբ Բադալյան
11014:48
Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած Անի Ավետիսյանը կարող է դեռ երեք ամիս մնալ հիվանդանոցում
12814:18
