Իրանն սպառնում է նեղուցի լիակատար շրջափակմամբ, եթե ԱՄՆ-ն հարված հասցնի էներգետիկ ոլորտին
![]() Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի էլեկտրակայանների վրա՝ համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի, Թեհրանն ամբողջությամբ կփակի Հորմուզի նեղուցը, հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակ Հազրաթ Խաթամ ալ-Անբիան, հաղորդում է Fars-ը։ Այլ միջոցառումների շարքում, որոնք Թեհրանը կարող է ձեռնարկել, եթե ԱՄՆ-ի սպառնալիքները կատարվեն, խոսնակը նշել է հետևյալը. * Իրանի կողմից Իսրայելում բոլոր էլեկտրակայանների, էներգետիկ ենթակառուցվածքների և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օբյեկտների ոչնչացումը. *տարածաշրջանում ամերիկացի բաժնետերեր ունեցող բոլոր ընկերությունների ոչնչացումը. *տարածաշրջանում բոլոր էլեկտրակայանները, որտեղ տեղակայված են ամերիկյան բազաներ, հայտարարելն Իրանի համար «օրինական թիրախներ»։ Շտաբի խոսնակը հավելել է, որ Իրա′նը չի սկսել պատերազմը և հիմա էլ չի անի դա, բայց եթե ԱՄՆ-ն և Իսրայելը վնասեն էլեկտրակայանները, երկիրը «կանի հնարավոր ամեն ինչ» իրանցի ժողովրդին պաշտպանելու համար: Այս դեպքում, ըստ Իրանի զինված ուժերի խոսնակի, կսկսվի ԱՄՆ-ի և տարածաշրջանում նրա դաշնակիցների էներգետիկ, նավթային և արդյունաբերական ենթակառուցվածքների «անդադար ոչնչացման գործընթաց»: Ավելի վաղ՝ մարտի 22-ի գիշերը, ԱՄՆ-ի նախագահը վերջնագիր էր ներկայացրել Իրանին՝ սպառնալով ոչնչացնել էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը: «Միացյալ Նահանգները կհարվածի և կոչնչացնի նրանց տարբեր էլեկտրակայանները՝ սկսած ամենամեծից», - գրել է նա Truth Social-ում: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
