Երևան`   +13 °C
Այսօր`   Կիրակի, 22 մարտի, 2026 թ.

«Դժվար է լինելու սովորական իրանցուն բացատրել, որ նրան «ազատություն» են բերում խավարի միջոցով»». Վարդան Ոսկանյան

61
Այսօր, 12:12
«Դժվար է լինելու սովորական իրանցուն բացատրել, որ նրան «ազատություն» են բերում խավարի միջոցով»». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «

ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքը՝ Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին, գրեթե անհնարին կդարձնի քարոզչական այն գծի առաջ մղումը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից, ըստ որի՝ այս պատերազմը, իբր, ոչ թե Իրանի ժողովրդի, այլ միայն իշխանության դեմ է։

Իրանում քաղաքացիական ենթակառուցվածքներին պարբերական հարվածներն արդեն իսկ նկատելիորեն անլրջացրել են նման քարոզչական ազդեցության հնարավորությունները, քանի որ եթե, դիցուք, դպրոցի խոցման և տասնյակ երեխաների սպանության աններելի դեպքի կապակցությամբ դեռևս կարելի էր «արդարանալ» տեխնիկական բնույթի սխալով, ապա էլեկտրակայանները շարքից դուրս բերելու բացահայտ սպառնալիքից և առավել ևս դա իրականացնելուց հետո դժվար է լինելու էլեկտրաէներգիայից զրկված սովորական իրանցուն բացատրել, որ նրան «ազատություն» են բերում խավարի միջոցով»:

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան