Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 22 մարտի, 2026 թ.

«Ինչո՞ւ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան». Էդմոն Մարուքյան

80
Այսօր, 09:30
«Ինչո՞ւ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան». Էդմոն Մարուքյան

«լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Ինչու՞ Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան

Շատերը հարցնում են, թե որն է պատճառը, որ հայերի հոգևոր առաջնորդ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին թույլ չտվեցին մեկնել Վրաստան՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հուղարկավորությանը։

Սակայն երբ այդ տեղեկությունը համադրում ես այն տեղեկության հետ, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ մեկնելու է Իլիա Բ-ի հուղարկավորությանը, հասկանում ես, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հայ ազգը որևէ ձևաչափով և որևէ մակարդակում պատշաճ կերպով չներկայացվի, և հենց այդ պատճառով էլ խոչընդոտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ հայերի հոգևոր առաջնորդի Թբիլիսի այցը»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան