«Կարտոֆիլ ուտողներն ընտրելու են կարտոֆիլ ուտողներին․ սև իկռա ուտողները կարոտ են մնալու սև իկռային»․ Նիկոլ Փաշինյան
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հեղափոխություն -3-ը առարկայանում է»։ «Այսօր ինձ համար և իմ աչքի առաջ ավելի ու ավելի համոզիչ կերպով իրական Հայաստանը և հեղափոխություն երևույթը առարկայացավ, և այդ առարկայացումը դառնալով ավելի շոշափելի է․․․ Այդ առարկայացումը տեղի ունեցավ ոչ միայն այն տեսարաններով, որ մենք ուղիղ եթերում ցույց տվեցինք, այլ նաև եթերից դուրս: Ընդհանրապես, գիտեք, հեղափոխությունը, փոփոխությունը, գաղափարախոսական փոփոխությունը շատ խորքային բան է, դա շատ նուրբ, սոցիալ-հոգեբանական շերտեր է բացահայտում․․․ Ի՞նչ է տեղի ունենում: Այսօր շատերն իրենց տեխնոլոգիաներով չեն հասկանում և չեն էլ հասկանա՝ ինչ է տեղի ունենում: Մենք 8 տարի արդեն իշխանություն ենք, այո՛, բայց մենք շարունակում ենք ինչ-որ առումով և լինել կարտոֆիլ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել կարկանդակ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել եգիպտացորեն ուտողներ: Մենք շարունակում ենք լինել լավաշ ուտողներ, ցամաք հաց ուտողներ, որովհետև մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է․․․ 2026թ․ ընտրություններում բոլոր կարտոֆիլ ուտողները ընտրելու են կարտոֆիլ ուտողներին, կարկանդակ ուտողները ընտրելու են կարկանդակ ուտողներին, եգիպտացորեն ուտողները՝ եգիպտացորեն ուտողներին, սուջուխ ուտողները ընտրելու են սուջուխ ուտողներին, ցամաք լավաշ ուտողները ընտրելու են ցամաք լավաշ ուտողներին, և սև իկռա ուտողները կարոտ են մնալու այդ ընտրությունների արդյունքում սև իկռային»,- տեսանյութում նշում է Փաշինյանը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
