«Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ հանդուգն «կատակները» վտանգավոր են»․ Վարդան Ոսկանյան
![]() Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քչերն են նկատել, որ Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածի կապակցությամբ հանդուգն արձագանքից հետո, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն այժմ Իրանի հետ հարաբերություններում իրեն պահում է, ռուսական ասացվածքի, «ջրից ավելի լուռ, խոտից ավելի ցածր» («тише воды, ниже травы») սկզբունքով, այսինքն՝ ձգտում է ավելորդ հակաիրանականությամբ աչքի չընկնել։ Երեկ Իրանի հոգևոր առաջնորդի՝ նովրուզյան ուղերձում խոսվում էր այն մասին, որ ԱԹՍ-ներով կամ հրթիռային հարձակումների թիրախ դարձած երկրներից, Իրանը հարվածներ չի հասցրել Օմանին և Թուրքիային, մինչդեռ արհեստածին Ադրբեջանի մասին ոչ մի խոսք չկար՝ հանգամանք, ինչն ինքնին խոսուն է։ Կարծում եմ՝ Բաքվում շատ արագ հասկացել են, որ Իրանում կա նոր հոգևոր առաջնորդ և ռազմաքաղաքական ավելի երիտասարդ, եռանդուն ու վճռական թիմ, որոնց հետ հանդուգն «կատակները» վտանգավոր են»։ Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Փաշինյանը չէ՞ր մեզ նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7022:24
«Չեմ ընդունում Հ1-ի կեցվածքը, որը դարձել է ՔՊ-ի խոսափող»․ Տիգրան Դավուդյան
7022:12
«Գլխավոր դիրիժորներն իշխանության ներկայացուցիչներն են»․ Արտակ Բեգլարյան
8421:42
«Որոշ տեսակի հանցագործությունների թիվը շեշտակի աճել է»․ Գառնիկ Դանիելյան
6421:30
«Նիկոլը շարունակում է հանցավոր վարքագիծ դրսևորել՝ ահաբեկել հայ ժողովրդին»․ Պետրոս Մակեյան
9120:45
«Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն թղթե վագր է». Թրամփ
12120:39
