«Խաղաղության ենք գնում արդեն, բայց գերիներ ունենք, ի՞նչ խաղաղություն»․ հրազդանցին՝ Նիկոլ Փաշինյանին
![]() «2020 թվի պատերազմի ժամանակ էն աֆիցեռները, որ թողել, փախել են, հիմա հա՛մ մեդալ ունեն, հա՛մ մի հատ էլ բարձր աստղ, իսկ մեր երեխուց նորություն չկա։ Կարևոր հարց ա, էդ երեխեն՝ Հակոբ Խաչիկի Հակոբյանը՝ Սևանի բնակիչ, 20 թվականից չկա, Աստծուն խնդրում ենք՝ գոնե գերի լինի, որ ողջ լինի։ Մենք խաղաղության ենք գնում արդեն, բայց գերիներ ունենք, ի՞նչ խաղաղություն»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ այս հարցադրումն արեց Հրադանի բնակիչներից մեկը։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Չգնա՞նք խաղաղության։ Անազատության մեջ գտնվող մարդկանց վերադարձը հավանական է խաղաղության և ոչ թե պատերազմի դեպքում»։ «Գերիները չգա՞ն, որ նոր ձեռք-ձեռք սեղմենք՝ ասենք խաղաղություն, բարիշենք»,- հակադարձեց հրազդանցին։ «Եթե չբարիշենք գերիների գալու հավանականությունը ոչ թե ավելանում է, այլ նվազում է․ սա է շատ կարևոր։ Ովքեր վերադարձել են, վերադարձել են խաղաղության օրակարագով կամ փոխանակում է եղել»,- պատասխանեց Փաշինյանը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
