Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.

«Նիկոլ բերողները՝ Նիկոլ բերողին են փնտրում»․ Արմեն Աշոտյան

110
Այսօր, 16:18
«Նիկոլ բերողները՝ Նիկոլ բերողին են փնտրում»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «O tempora, o mores…
Նիկոլ բերողները՝ Նիկոլ բերողին են փնտրում։
«Միասին կարողները»՝ համ անկարող են, համ էլ պաթոլոգիկ էգոցենտրիկ։
5 օր առաջ իրար չհարվածելու մասին խոսացողները՝ ընդդիմություն են պառակտում։
Կարո՞ղ եմ ենթադրել, որ ձեր բոլոր խոստումներն ու առաջարկները նույն արժեքն ունեն՝ 0։
Տենց լավ չի։
Մի քանի հատ էլ հոդված պատվիրեք մամուլում մեր դեմ, մի քանի հիմարություն էլ գրեք տելեգրամներում, մի քիչ էլ կախվեք Հանրապետականից ձեր ստատուսներում։
Մենք մեր կապանքներից բացի կորցնելու բան չունենք։ Դուք մտածեք»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան