Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.

«Եկել է ճշմարտությունն ասելու պահը»․ Հայկ Մարության

96
Այսօր, 14:30
«Եկել է ճշմարտությունն ասելու պահը»․ Հայկ Մարության

«Մեկն ասում է՝ ես խաղաղություն եմ բերել, ինձ որ ընտրեք, կլինի խաղաղություն, բայց որ մի փոքր ուսումնասիրում ես, տեսնում ես, որ իրենց գործողություններով էս մարդիկ ՀՀ-ում սպասարկում են Ադրբեջանի շահերը»,- իր ելույթում ասել է «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ կառավարող ուժը բերել է պատերազմ, պարտություն, նվաստացում, զիջումներ։ «Մի այլ քաղաքական ուժ էլ ասում է՝ ես ամեն ինչ կարող եմ լուծել, նրանց ղեկավարն ասում է՝ այն միակ տղամարդն եմ, ով կարող է ՀՀ-ն այս վիճակից հանել։ Բայց որ մի քիչ հետ ես նայում, տեսնում ես, որ ինքը այն մարդկանցից է, որ ՀՀ-ն այս վիճակի մեջ է գցել։ Մեկն էլ ասում է՝ ի սեր ՀՀ-ի աշխատատեղեր կստեղծեմ, բայց որ մի փոքր ուշադիր ես նայում, տեսնում ես, որ խոսքը ՀՀ-ի մասին չէ, այդտեղ կա մի ուրիշ սեր ու մեծ կախվածություն։ Մեկն էլ ասում է՝ քաղաքական «Նոյյան տապան» եմ կառուցել, եկեք, միասնություն է լինելու, բայց որ մի փոքր հետ ես նայում, տեսնում ես՝ ի՞նչ միասնություն, միայն սեփական շահերի սպասարկում՝ հենց ժողովրդի հաշվին»,- հավելել է նա։ Խոսելով իրենց ուժի մասին՝ նշել է․ «Հիմա կասեք՝ բոլորին անուն կպցրեցիր, բա ձեր մասին ի՞նչ կասես։ Հարգելիներս, ես ընդամենն արձանագրեցի փաստերը։ Եկել է ճշմարտությունն ասելու պահը, որպեսզի ժողովուրդը իմանա ու կարողանա ճիշտ ընտրություն կատարել։ Մեր պետությանը, ժողովրդին պետք է նոր ուժ, որը կփոխի այս ամենը»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Նոր ուժ»-ը մասնակցելու է ԱԺ ընտրություններին, վարչապետի թեկնածուն Մարությանն է։

Հայկ Մարությանի ելույթը