Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.

«Աշխարհով մեկ խայտառակվել ենք»․ Զարուհի Մուրադյան

47
Այսօր, 12:18
«Աշխարհով մեկ խայտառակվել ենք»․ Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կրկին սրա մասին
Ուտելու մասին
Կամ
ինչու է ԼԱՓԵԼԸ գովազդվում․
Բոլորդ եք նկատել՝ տարիներ շարունակ ուտելու թեման նիկոլն ու քպ-ն գեներացնում են տարբեր ձևաչափերով:
Քյալլան, փողոցի խորովածը, ձվաձեղը... կհիշեք:
Հիմա գանք մեր օրեր.
Թխվածքաբլիթի, եգիպտացորենի, քաղցր սուջուխի փարթիները:
BBC լրատվականը լայն անդրադարձ էր «նվիրել» դրանց:
Այսինքն՝ աշխարհով մեկ խայտառակվել ենք:
Դե, իսկ երեկվա խնձոր կռծելու անճոռնի տեսարանը բոլորը տեսան:
Ի դեպ, հեռախոսը դրել, ինքն իրեն նկարել էր:
Բոլորս էլ պարբերաբար սնվում ենք որ ապրենք: Բայց ոչ մի խելացի, դաստիարակված մարդ ամեն օր չի ռեկլամում իր այդ բնական գործողությունը:
Երևի շատերը ժամանակին լսել են որ հայերը հոգևոր և մշակութային արժեքներ ստեղծող ազգ են եղել....
Եղե՞լ...
Արդյո՞ք...
Արդեն վստահ եմ որ ադրբեջանական թեզերը, որ հայերը քոչվոր, եկվոր խմբեր են այս տարածքում, պետք է նաև ամրապնդել հայ ազգի բացարձակ նյութապաշտ և սպառող լինելու թեզով:
Որ բացի ուտել և արտաթորելուց ուրիշ ոչ մի բանի պետք չեն, և ունակ չեն:
Եվ այդ «պատվավոր» գործը վստահված է «ժողովրդական» (իմ բառերը չեն) մարդուն՝ երկրի վարչապետին:
Ու քանի որ տարբեր անբովանդակ, բայց սկանդալային վիդեոները միլիոններով տարածվում են, իսկ Մատենադարանի կամ Ազգային Պատկերասրահի մասին նյութերը, վստահաբար, ոչ մեկին հետաքրքիր չեն, այդ պիտակը, որ մենք գարշելի, անշնորհք և խոզանման ազգ ենք 1 խմբի ու նրա առաջնորդի ձեռամբ օրեցօր դաջվում է մեր ճակատին:
Հիմա հասկացա՞ք, որ բացի հայրենիքին ու հայ զինվորին ուրանալուց, ինչ նպատակով են թշնամիները պատրաստվում սրանց ամեն գնով պահել իշխանության:
Ամեն գնով»։