Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 22 մարտի, 2026 թ.

«Թող իշխանությունները թաղումների շատ գնան, որ մտածեն կյանքի վերջավորության մասին»․ Վարդ Սիմոնյան

50
Այսօր, 01:02
«Թող իշխանությունները թաղումների շատ գնան, որ մտածեն կյանքի վերջավորության մասին»․ Վարդ Սիմոնյան

Լրագրող, կինովավերագրող Վարդ Սիմոնյանի հրապարակումը. «Հրանտասերները թող ներող լինեն, բայց ես համաձայն չեմ մեծ գրողի այն մտքի հետ թե.«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ»։ Շունն ու կատուն, հողն ու ջուրն էլ հիշողություն ունեն. Ծառի մարմնին մի ցավ տուր, եկող տարի գնա տես այդ ցավի հիշողությունը։
Մարդու և անասունի արանքում մի բաժանարար գիծ կա ընդամենը՝ մարդը գիտի մահվան անխուսափելիության մասին։ Եվ անասնանում է, երբ մոռանում է կյանքի անցողիկության մասին։ Թող նախորդ ու ներկա իշխանությունները թաղումների շատ գնան, սա կօգնի, որ նրանք մտածեն իրենց կյանքի վերջավորության մասին. Թող նրանց ամենազոր մահվան պատկերը մի պահ անզոր դարձնի, մահվան մասին խոհն է տանում կյանքի իմաստի փնտրտուքին, հետո այդ մահվան միջով է գալիս հարությունը։
Չգիտեմ ինչու, մեդիան երբեք չի խոսում մահվան մասին, բայց նրա գլխավոր խնդիրը, հակառակի պես, կյանքի իմաստի փնտրտուքն է, կարծես․․․․․ Ապաշխարանքի ու ներման կիրակի, տնեցի՜ք»։

Աղբյուրը`   Վարդ Սիմոնյան