ԱԱԾ տնօրենը փորձել է պարզել՝ ով է մեր աղբյուրը․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում երեկ ուժայինների ղեկավարները ներկայացնում էին կառավարության ծրագրի 2025 թ. կատարողականը, որոշ մասը՝ փակ ռեժիմով։ Տեղեկացանք, որ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից, մասնավորապես «Հրապարակի»՝ իր առանձնատան մասին հրապարակումից, և փորձել է «բացահայտել», թե ով է «սլիվ» արել: Հիշեցնենք․ այդ նիստի ժամանակ հարց են տվել, թե ճի՞շտ է, որ դուք կամ ձեր հարազատներից մեկը 1.5 մլն դոլարով տուն եք գնել Վահագնի թաղամասում։ Սիմոնյանը խուսափել է ուղիղ պատասխանից, թե դրանք անձնական տվյալներ են, իրավունք ունի չպատասխանելու։ Այդ պատասխանն անակնկալի է բերել նիստին ներկա ՔՊ-ականներին, և Զարուհի Բաթոյանը կրկնել է հարցը, սակայն նա անդրդվելի է մնացել։ Ի դեպ, երեկ ՔՊ-ականներն ակնհայտորեն բոյկոտեցին նրա հետ փակ հանդիպումը, ներկա էին միայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և Նարեկ Ղահրամանյանը, որը հանձնաժողովի անդամ չէ: Իսկ հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, անդամներ Քրիստինե Պողոսյանը և Հայկ Սարգսյանը բացակայում էին: Վահագն Ալեքսանյանը, Գուրգեն Մելքոնյանը, Արտյոմ Մեհրաբյանն այդ ընթացքում դուրս էին եկել սենյակից։ Ընդդիմադիրներից ներկա էին Գեղամ Մանուկյանը, Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը, Քրիստինե Գրիգորյանն ու Արգիշտի Գևորգյանը»։ |

Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
2522:42
«Խոստովանում է իր հանցավոր անգործությունը կամ անկարողությունը». Դավիթ Մանուկյան
4722:30
Իրանական հրթիռի բեկորներն ընկել են Երուսաղեմի Հին քաղաքի հրեական թաղամասում (տեսանյութ)
9921:57
«Անդրանիկը Հայաստանի՞, թե՞ Նիկոլի ԱԱԾ տնօրենն է». Գագիկ Համբարյան
6920:54
Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում
9120:18
«Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով». Մարիաննա Ղահրամանյան
7920:12
