ԶԼՄ-ների համար հերթական «զսպաշապիկն» են կարում․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Փաշինյանի հրահանգով՝ կառավարությունում ակտիվ աշխատում են նոր օրինագծի վրա, որով պատրաստվում են պայքարել «ատելության խոսքի» դեմ: Այն ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ հերթական զսպաշապիկը կլինի: Ընդ որում, այլ ուղղություններով էլ են աշխատում՝ օրինակ, ֆինանսական թափանցիկություն ապահովելու, հավատարմագրումից զրկելու մեխանիզմներ ներդնելու, և անգամ ԶԼՄ-ներ փակելու պլաններ ունեն, բայց դրանք կիրականացվեն, եթե հունիսի 7-ին վերարտադրվեն: Ի դեպ, այս մշակումներին ներգրավված են ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովը, որի նախագահը նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն է, «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որի տնօրենը ևս նախկին լրագրող է՝ Վահագն Թևոսյանը, և նախարար Սրբուհի Գալյանի խորհրդական Լյովա Սարգսյանը: Արդեն «Ատելության խոսքի դեմ պայքարի նոր կառուցակարգերի ներդրման» վերաբերյալ տեղեկանք է կազմվել, ըստ որի՝ քաղաքացիական և վարչական պատասխանատվություն է սահմանվելու՝ փոփոխություններ կկատարվեն օրենսգրքերում, մեծ տուգանքներ կսահմանվեն՝ նվազագույն աշխատավարձի 3000-ապատակից մինչև 6000-ապատիկի չափով: Բայց խնդիրն անգամ տուգանքը չէ, այլ՝ այն, որ իշխանությունը որոշել է խեղաթյուրել ատելության խոսքի դեմ պայքարի գաղափարը և սահմանել է, որ նման խոսք է համարվում ոչ միայն ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական հայացքներով պայմանավորված անհանդուրժողականություն, ատելություն, խտրականություն քարոզող խոսքը, այլ նաեւ «քաղաքական հայացքներով» պայմանավորվածը, իսկ դա նշանակում է, որ կպատժվեն, օրինակ, ՔՊ-ի դեմ սոցցանցում գրառում անողները»։ |

Դավիթ Համբարձումյանի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
2522:42
«Խոստովանում է իր հանցավոր անգործությունը կամ անկարողությունը». Դավիթ Մանուկյան
4722:30
Իրանական հրթիռի բեկորներն ընկել են Երուսաղեմի Հին քաղաքի հրեական թաղամասում (տեսանյութ)
9921:57
«Անդրանիկը Հայաստանի՞, թե՞ Նիկոլի ԱԱԾ տնօրենն է». Գագիկ Համբարյան
6920:54
Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում
9120:18
«Վախը նրան ստիպում է սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով». Մարիաննա Ղահրամանյան
7920:12
