Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 18 նոյեմբերի, 2026 թ.

ՀՀ ԿԸՀ-ն՝ քաղաքական ուժերի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին

200
Շաբաթ, 21 մարտի, 2026 թ., 00:42
ՀՀ ԿԸՀ-ն՝ քաղաքական ուժերի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին

ԱԺ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման ժամկետը մեկնարկում է ապրիլի 13-ից և ավարտվում ապրիլի 23-ին ժամը 18։00-ին։ Այս մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պետք է առաջադրման համար ներկայացնեն կուսակցությունները կամ դաշինքները, զետեղված են ԿԸՀ պաշտոնական կայքում։ ԿԸՀ-ում գործում է նաև թեժ գիծ, ԿԸՀ-ի իրավաբանական վարչությունը ամենօրյա ռեժիմով պատասխանում է քաղաքական ուժերի կողմից բարձրաձայնվող հարցերին՝ կապված վերջիններիս առաջադրման հետ։ Այդ հարցերին պատրաստ են առանց ժամային սահմանափակումների պատասխանել նաև ԿԸՀ անդամները։

ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գործում է «Ազգային ժողովի ընտրություններ» պատուհանը, որտեղ կարելի է մտնել ու գտնել ամբողջ փաստաթղթերի փաթեթը, որն անհրաժեշտ է կուսակցություններին և մնացած շահառուներին։ Նույն տեղում զետեղված են նաև լրագրողների, դիտորդական առաքելությունների և կազմակերպությունների հավատարմագրման համար անհրաժեշտ տեղեկություններ»,- հայտնել է Սմբատյանը։

ՀՀ ԿԸՀ-ն՝ քաղաքական ուժերի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին