«Հիմա մի «բաթլ» էլ ես եմ քեզ առաջարկում, Նիկո՛լ»․ Նաիրա Զոհրաբյան
![]() «Նիկոլ Փաշինյանն անցել է բացահայտ շանտաժի․ երեկ նա հայտարարեց, որ եթե ինքը չլինի իշխանության, ապա կլինի պատերազմ, և անգամ նշեց ամիսը՝ սեպտեմբերին»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունով նա մարդկանց հոգեբանական պրեսսինգի է ենթարկում։ «Ես վախենում եմ պատկերացնել, թե Նիկոլն ինչեր է անելու․․․ Նա չունի որևէ կարմիր գիծ, զարհուրում եմ, տոտալ վերահսկողություն է․․․ Քաղաքական և լրատվական դաշտը կապարակնքվելու է։ Խոսքի ազատության, քաղաքական ուժերի՝ դիրքորոշում արտահայտելու իրավունքի մասին իմաստ ունենալո՞ւ է խոսել, թե՞ բոլորը լինելու են բերդերում․․․ Նրա վիճակը մտահոգիչ է, երեկ լրագրողներին հաթաթա տվեց, հետո իր սենյակից լայվ մտավ, ընդդիմությանն ասաց․ «Ուժեղ տղերք եք, 30 հատ ժիմ արեք, ասեք՝ Իսպանիայի մայրաքաղաքը ո՞րն է․․․»։ Հիմա մի «բաթլ» էլ ես եմ քեզ առաջարկում, Նիկո՛լ, ուղիղ եթերում ասա․ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Եթե ասացիր, իմ ձեռքով սպանախով, նռով սալաթ եմ սարքելու, ուղարկեմ քեզ»,- նշեց Զոհրաբյանը։
|

«Եկեք թարգենք կրկեսային ներկայացումները, անհարգալից վերաբերմունքը չեմ հանդուրժելու»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
2815:18
«Ուսանողական ցուցակ» շարժումը մտադիր է հանրաքվե անցկացնել Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով
4815:13
«Եթե սա տեղի է ունենում Անդրանիկ Թևանյանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, արդեն լրջագույն հարց է»․ Սարգիս Տեր-Եսայան
6915:00
«Չար ծառից հենց չար պտուղ էլ ակնկալվում է»․ Ռուբեն Մելիքյան
6414:24
«Մեր կուսակցական գործընկերն է, ի՞նչ ընդդիմադիր դառնալու մասին է խոսքը»․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
8414:00
«Ինքն ամենայն հայոց չէ, ինքն ամենայն ՈւժեղՀայաստանոց, Քոչարյանոց է»․ Ռուբեն Ռուբինյան
10313:48
