Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 21 մարտի, 2026 թ.

«Ինքը չի՞ մեզ պատճառել հինգ հազարի հասնող լույս տղաների կորստի ցավը». Լիզա Ճաղարյան

62
Այսօր, 09:00
«Ինքը չի՞ մեզ պատճառել հինգ հազարի հասնող լույս տղաների կորստի ցավը». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե Հայաստանին խաղաղություն բերողը ազգակործան պատուհաս կլյուչնիկն է, բա ո՞վ բերեց ու մեր գլխին թափեց էս անթիվ-անհամար արհավիրքները։
Ի՞նքը չի մեզ պատճառել հինգ հազարի հասնող լույս տղաների կորստի ահավոր ցավը, ինքը չի՞ տասը հազարավոր ջահելների կեսմարդ դարձրել, իր օրո՞ք չենք կորցրել Արցախը, իր օրո՞ք չեն բանտերը լցվում անմեղ մարդկանցով, որոնց միակ «մեղքը» պատուհասից զզվելն է, իր օրո՞ք չեն ադրբեջանցիները Հայաստանի տարածքից «դժգույն» տարածքներ խլել, իր օրո՞ք չեն մեր հայրենակիցները տառապում Բաքվի բանտում՝ պատուհասի ու նրա ստրուկների շնորհակալությունների եղկելի տարափի տակ, իր օրո՞ք չէ Հայաստանն Ալիեւի պնդմամբ դարձել «Արեւմտյան Ադրբեջան», իր օրո՞ք չեն ամեն շունշանգյալ բարբաջում Եկեղեցու հասցեին, ու եկեղեցականներին՝ Կաթողիկոսի հետ միասին դատում աղաղակող օրինազանցությամբ, իր օրո՞ք չեն դավաճանությունը, ուրացումը դարձել պետական քաղաքականություն, իսկ «քուչի տղու» բառապաշարը «նորաձև կրթության» առհավատչյա...
Ինքը կապ չունի՞։
Բա ինչի՞ է սոսնձվել էդ աթոռին, եթե ի վիճակի չէր ու չի՛ կանխելու այդ բոլոր ողբերգություններն ու անարդարությունները։
Կասե՞ք՝ որ արժանիքի համար։
Որ ամեն օր ցուցադրո՞ւմ է, թե ինչ է չփչփացնելով խփշտում։ Սրտխառնուք առաջացնող անճոռնի։
Հոգեբույժի դիմեք, կլյուչնիկականներ»:

Աղբյուրը`   Լիզա Ճաղարյան