Ֆինլանդիան իններորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը
1095
Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ., 17:18
![]() Ֆինլանդիան իններորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը, երկրորդ տեղում՝ Իսլանդիան է, իսկ երրորդում՝ Դանիան։ Այս մասին նշվում է Երջանկության համաշխարհային զեկույցում։ Ամենաերջանիկ երկրների տասնյակում են հայտնվել Կոստա Ռիկան, Շվեդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Շվեյցարիան։ Միացյալ Նահանգները զբաղեցրեց 23-րդ տեղը։ Ըստ զեկույցի Հայաստանը զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, Վրաստանը՝ 91, Թուրքիան՝ 94, Իրանը՝ 97, Ադրբեջանը՝ 102, իսկ Ռուսաստանը՝ 79։ Ամենադժբախտ երկիրը, ինչպես և մեկ տարի առաջ, ճանաչվել է Աֆղանստանը։ Ցուցակում են նաև Սիերա Լեոնեն, Մալավին, Զիմբաբվեն, Բոտսվանան, Եմենը և Լիբանանը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
