Իսրայելի հարվածից և Իրանի սպառնալիքներից հետո նավթի գները կտրուկ աճել են
![]() Բրենտ նավթի գները չորեքշաբթի օրվա առևտրի ժամանակ աճել են մինչև 5%՝ Իրանի կողմից Իսրայելին պատասխան հարված հասցնելու սպառնալիքների ֆոնին։ Bloomberg-ը հաղորդում է, որ Իրանը զգուշացրել է Պարսից ծոցի երկրներին, որ որոշ էներգետիկ օբյեկտներ այժմ հարձակման «օրինական թիրախներ» են։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են հարավային Իրանի գազային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Հարավային Պարս հանքավայրին և դրանց հետ կապված ենթակառուցվածքներին։ Լոնդոնի ICE Futures բորսայում մայիսյան Brent ֆյուչերսների գինը Երևանի ժամանակով ժամը 17:40-ի դրությամբ կազմել է 108.06 դոլար մեկ բարելի համար, ինչը նախորդ փակման համեմատ 4.64 դոլարով (4.49%) ավելի է։ Ավելի վաղ առևտրի ժամանակ պայմանագրային գինը բարձրացել էր մինչև 108.6 դոլար մեկ բարելի համար։ Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրի հարկում ապրիլյան WTI նավթի ֆյուչերսների գինը այս պահին բարձրացել է 1.56 դոլարով (1.62%)՝ հասնելով 97.77 դոլարի մեկ բարելի համար։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
