Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին առաջարկել է կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցը բացելու նպատակով
![]() Մեծ Բրիտանիան առաջարկել է ստեղծել կոալիցիա Հորմուզի նեղուցը բացելու համար և կիսվել է այդ գաղափարով ԱՄՆ-ի և այլ երկրների հետ։ Այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X սոցիալական մեդիա հարթակում՝ հղում անելով երկու աղբյուրի։ Մարտի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ արեց մի քանի երկրների միանալ ռազմածովային առաքելությանը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Մարտի 16-ին Թրամփը նաև զգուշացրեց, որ ՆԱՏՕ-ն կարող է «շատ վատ» ապագա ունենալ, եթե իր դաշնակիցները հրաժարվեն մասնակցել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Այնուամենայնիվ, մարտի 17-ին Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ ԱՄՆ դաշնակիցները պատրաստ չեն աջակցելու Վաշինգթոնի նախաձեռնության։ Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տունը փորձում է գործողությանը ներգրավել Միացյալ Թագավորությանը, Ֆրանսիային, Գերմանիային, Իտալիային, Ավստրալիային, Կանադային, Պարսից ծոցի երկրներին, Հորդանանին, Ճապոնիային և Հարավային Կորեային։ Գործընկերների արձագանքները տատանվում են կասկածամտությունից մինչև բացարձակ մերժում։
|

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
