«Լավ կանեն՝ ներկայացնեն թեկուզ չորս արտաքին ներդրումային տպավորիչ օրինակ»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հայաստանի էկոնոմիկայի նախարարը «ավետում» է բացառիկ երևույթը՝ մի ոչխարը ունեցել է միանգամից չորս ձագ: Ինչ խոսք, ողջունելի է «բազմազավակ» այս նվաճումը: Բայց այդ նվաճումը էկոնոմիկայի նախարարի ավետիս է դառնում այն երկրներում, որտեղ չկա էկոնոմիկայի հարցում որևէ նվաճման օրինակ: Ես բնականաբար նկատի չունեմ այն վիճակագրական էֆեկտը, որ Հայաստանի տնտեսությունը ստացել ու ստանում է Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներից: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ Պուտինին ու Բայդենին՝ որ սկսեցին պատերազմն Ուկրաինայում: Իսկ Հայաստանի տնտեսության պատասխանատուները լավ կանեն, որ ոչխարի չորս ձագերի փոխարեն, հանրությանը ներկայացնեն թեկուզ չորս արտաքին ներդրումային տպավորիչ օրինակ, որը կվկայի Հայաստանի տնտեսական գրավչության և արտաքին ներդրողի հետ աշխատելու Հայաստանի կառավարության կարողության ու պատասխանատվության մասին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
