Օսկար-2026․ տարվա գլխավոր հաղթողները
![]() ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում գտնվող «Dolby» թատրոնում կայացավ կինոաշխարհի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Օսկարի» 98-րդ մրցանակաբաշխությունը։ Հոլիվուդյան ամենամեծ մրցանակաբաշխությունն ամփոփեց 2025 թվականի կինեմատոգրաֆիական ձեռքբերումները։ Տարվա գլխավոր հաղթողը դարձավ «Պայքար պայքարից հետո» ֆիլմը, որը նվաճեց միանգամից 6 «Օսկար», այդ թվում՝ լավագույն ֆիլմ մրցանակը։ Ֆիլմի ռեժիսոր Փոլ Թոմաս Անդերսոնը ստացավ նաև Լավագույն ռեժիսոր մրցանակը՝ իր կարիերայի առաջին «Օսկարը»։ Լավագույն դերասան անվանակարգում հաղթեց Մայքլ Բի Ջորդանը՝ «Մեղսավորները» ֆիլմում իր դերակատարման համար։ Նույն ֆիլմը ստացավ նաև մի շարք այլ մրցանակներ, այդ թվում՝ լավագույն սցենար և երաժշտություն։ Լավագույն դերասանուհի ճանաչվեց Ջեսսի Բաքլին «Համնեթ» ֆիլմի համար։ Նրա հաղթանակը կարևոր իրադարձություն դարձավ նաև իռլանդական կինոյի համար։ Երկրորդ պլանի դերասանների անվանակարգերում հաղթեցին Շոն Պենը «Պայքար պայքարից հետո» և Արմի Մեդիգանը «Զենքեր» ֆիլմերում երկրորդ պլանի դերակատարման համար։ Մրցանակաբաշխության ընթացքում առանձնացավ նաև «K-pop դևերի որսորդները» անիմացիոն ֆիլմը, որը հաղթեց Լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում, իսկ «Ավատար: Հուր և մոխիր» ֆիլմն արժանացավ լավագույն տեսողական էֆեկտներ մրցանակին։ |

«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
148Երեկ, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
21613.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
20013.11.2026, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
49512.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
17111.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
20610.11.2026, 00:30
