«Հայաստանն իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր»․ Ալիև
![]() Հայաստանն իր անկախության պատմության մեջ առաջին անգամ կդառնա տարանցիկ երկիր: АПА-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ: «Հայաստանի հետ խաղաղության հասնելուց հետո մենք սերտորեն համագործակցում ենք Միջին միջանցքի նոր ճյուղ ստեղծելու ուղղությամբ։ Այս երթուղին կանցնի Հայաստանի տարածքով, և իր անկախության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր։ Այն ներկայումս նման կարգավիճակ չունի։ Այս նախագիծը կկապի Ադրբեջանի երկու մասերը՝ հիմնական մասը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը՝ կայուն տրանսպորտային գծով, էներգետիկ գծով, օպտիկամանրաթելային մալուխով, էլեկտրահաղորդման գծերով և, հնարավոր է, խողովակաշարերով։ Սա կստեղծի փոխշահավետ իրավիճակ բոլորի համար։ Քանի որ Ադրբեջանի երկու մասերը կկապվեն տրանսպորտային ենթակառուցվածքներով, նոր տրանսպորտային միջանցքը լրացուցիչ հնարավորություններ կբացի շատ երկրների համար», - նշել է Ալիևը։ |

«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
5403:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
9502:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
9101:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
7101:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
16201:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
18600:04
