«Արքեպիսկոպոսներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել՝ ակտիվացնելու Ղարաբաղյան շարժումը»․ Նիկոլ Փաշինյան
![]() Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ արքեպիսկոպոսներից մեկը ՀՀ-ում շարժում էր սկսել՝ պահանջելով ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ։ «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տրվելով բարձրաստիճան հոգևորականների և նրանց աջակցող ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող այս ապատեղեկատվական արշավին, ովքեր պնդում էին, թե ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ադրբեջանին զիջել Հայաստանի ինքնիշխան տարածքները և այնտեղ գտնվող հնամյա եկեղեցիներն ու բնակավայրերը, դուրս եկան փողոց: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ էր սա նշանակում մեր կառավարության և մեր քաղաքական թիմի համար, որը իշխանության եկավ 2018 թվականին ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում: Եվ ինչպե՞ս լուծեցինք այս խնդիրը: Մենք խոսեցինք մեր ժողովրդի հետ, և հիմա Կիրանցում, որը եկեղեցական ընդդիմադիր շարժման առաջնորդները դարձրել էին իրենց խորհրդանիշը՝ համոզելով մարդկանց, թե գյուղը կդատարկվի ու կլքվի, 2024 թվականից՝ սահմանազատումից ի վեր, տների թիվը աճել է 50 տոկոսով՝ կառավարության աջակցությամբ։ Այսօր այն բացարձակապես խաղաղ, անվտանգ և գունագեղ բնակավայր է»։ |

«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
6415:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
11914:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
12013:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8913:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
11012:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
11611:42
