Ռուսաստանը պատրաստակամ է քննարկելու «Թրամփի ուղուն» իր մասնակցությունը
![]() Ռուսաստանը պատրաստ է քննարկելու իր մասնակցությունը «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) հայ-ամերիկյան նախագծին։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան հետևում է նախաձեռնության զարգացմանը, որի գործնական մանրամասները «նոր են սկսում պարզ դառնալ»։ «Մենք պատրաստ ենք քննարկելու այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը՝ հաշվի առնելով, ի թիվս այլնի, Ռուսաստանի և Հայաստանի միջև շատ սերտ համագործակցությունը՝ Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային հատվածը կոնցեսիոն պայմանագրով պահպանելու և զարգացնելու գործում»,- ասել է Կոպիրկինը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանն առաջատար դիրք է գրավել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հաղորդակցությունների ապաշրջափակման և երկրների միջև հարաբերությունների ընդհանուր կարգավորման գործում։ Դեսպանի խոսքով՝ տրանսպորտի ոլորտում համագործակցությունը պետք է լինի «փոխշահավետ և արդարացի» և հաշվի առնի տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների շահերը։ |

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
6021:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
6221:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
11221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
8220:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
8820:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
13619:13
