ԱՄՆ-ի բանակն Իրանի վրա հարձակման համար գործի է դրել USS Abraham Lincoln ավիակիրը
![]() CBS News-ը փետրվարի 28-ին հաղորդել է, որ ԱՄՆ-ի բանակն Իրանի վրա հարձակման համար գործի է դրել USS Abraham Lincoln ավիակիրը։ Այդ հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության վերահսկողության տակ գտնվող տարածքում գտնվում է առնվազն 12 նավ, այդ թվում՝ 1 ավիակիր, 7 ականակիր և 3 ափամերձ մարտական նավ։ NBC News-ը, հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների, հաղորդել է, որ ԱՄՆ-ն Իրանի վրա միաժամանակ հարձակվում է օդից և ծովից։ Այդ հաղորդագրությունների համաձայն՝ գործողությանը մասնակցում են մեծ թվով կործանիչներ, և ԱՄՆ-ի զինված ուժերն իրենց նավերից արձակում են Tomahawk հրթիռներ։ Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը և ԱՄՆ-ն մի շարք հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են երկրի ղեկավարների տների մոտ տեղի ունեցած պայթյունների մասին։ Հաղորդվել է նաև քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մասին, այդ թվում՝ երկրի հարավում 57 դպրոցականի մահվան մասին։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
