ԱՄՆ-ի գործողությունն Իրանի դեմ կարող է հանգեցնել Ուկրաինայի հրթիռային պաշարների սպառմանը. FT
![]() Financial Times (FT)-ը ենթադրում է, որ Իրանի դեմ հարվածների ժամանակ ԱՄՆ-ի կողմից զինամթերքի ծախսերը կարող են բացասաբար անդրադառնալ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարման վրա։ Ըստ թերթի՝ անցյալ տարի Թեհրանի դեմ ռազմական գործողության ժամանակ ԱՄՆ-ն և Իսրայելը աննախադեպ քանակությամբ հակահրթիռային հրթիռներ են ծախսել՝ Իրանի կողմից արձակված հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը չեզոքացնելու համար։ Հոդվածում նշվում է, որ այդ ժամանակ մոտ 150 THAAD հակահրթիռային պաշտպանության զինամթերք է ծախսվել, այնն դեպքում, երբ 2010 թվականից ի վեր արտադրվել է ընդամենը 650-ը: Թերթը նշել է, որ չնայած բրիտանական և ֆրանսիական ուժերը նախկինում մասնակցել են Իսրայելն իրանական անօդաչու թռչող սարքերից և բալիստիկ հրթիռներից պաշտպանելուն, այս անգամ միջազգային կոալիցիա չի ձևավորվել։ «ԱՄՆ-ի զինվորականները գնահատում են այն հնարավորությունը, որ Իրանի պատասխան գործողությունները կարող են խոչընդոտել այս կենսականորեն կարևոր զինամթերքի մատակարարմանը, քանի որ երկիրը պայքարում է իր պաշարները համալրելու համար, ինչը կազդի ոչ միայն Ուկրաինայի պատերազմի, այլև Վաշինգթոնի մարտական ծրագրերի վրա՝ Չինաստանի կամ Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում», - ասվում է հոդվածում։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
