Առնվազն 22 աֆղան զինվոր է զոհվել Պակիստանի հետ սահմանին մարտերի հետևանքով
![]() Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է առնվազն 22 աֆղան զինծառայող, հաղորդում է պակիստանյան Geo հեռուստաալիքը՝ հղում անելով անվտանգության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ Պակիստանի անվտանգության ուժերն Աֆղանստանի հետ սահմանին սկսել են «Ղազաբ-Լիլ-Հաք» գործողությունը։ Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ աֆղանների կողմից անօդաչու սարքերի միջոցով պակիստանյան դիրքերի վրա հարձակվելու բոլոր փորձերը հաջողությամբ հետ են մղվել։ Պակիստանը հայտարարել է, որ Աֆղանստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ պակիստանցի զինծառայողներ չեն զոհվել կամ գերի չեն ընկել, տեղական ժամանակով ժամը 23:40-ի (Երևանի ժամանակով ժամը 22:40-ի) դրությամբ պակիստանյան սահմանային կետերի վնաս կամ գրավում չի գրանցվել։ Մինչդեռ Քաբուլը հայտարարել է, որ գրավել է առնվազն 15 պակիստանյան սահմանային կետ։ Media Today-ի փոխանցմամբ՝ սահմանին մարտերը շարունակվում են։ Պակիստանի բանակն օգտագործում է փոքր զենքեր, հրետանի և հարձակողական անօդաչու սարքեր։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
