«Իրանական և ամերիկյան պատվիրակությունները Ժնևում լուրջ առաջընթաց են գրանցել». Արաղչի
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցությունների ներկայիս փուլը անվանել է «ամենալուրջերից մեկը»։ Նրա խոսքով՝ իրանական և ամերիկյան պատվիրակությունները Ժնևում «լուրջ առաջընթաց» են գրանցել և սկսել են քննարկել ապագա համաձայնագրի տարրերը։ Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական թիմերը խորհրդակցություններ կսկսեն Վիեննայում երկուշաբթի՝ մարտի 2-ին, իսկ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ անց, ասել է Արաղչին։ «Որոշվել է, որ տեխնիկական թիմերը երկուշաբթի օրը Վիեննայում տեխնիկական խորհրդակցություններ կսկսեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կենտրոնակայանում և այդ կազմակերպության փորձագետների մասնակցությամբ»,- իրանական լրատվամիջոցներին ասել է նախարարը Ժնևում ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների վերջին փուլից հետո։ Նա հավելել է, որ կողմերը մտադիր են տեխնիկական ասպեկտները համապատասխանեցնել քաղաքական պահանջներին։ «Որոշվել է նաև, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա շատ շուտով, հնարավոր է՝ մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում»,- նշել է Արաղչին։ Իրանի արտաքին գործերի նախարարը պետական լրատվամիջոցներին ասել է, որ Իրանը բանակցությունների ընթացքում հստակ արտահայտել է պատժամիջոցների վերացման իր պահանջը։ Նա հավելել է, որ երկու կողմերն էլ պետք է խորհրդակցեն իրենց համապատասխան մայրաքաղաքների հետ։ Իրանի կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլիաս Հազրատին հայտարարել է, որ Իրանը կշարունակի հարստացնել ուրանն իր կարիքներին համապատասխան. «Հարստացումը կշարունակվի կարիքներին համապատասխան, և ոչ մի նյութ չի դուրս գա Իրանից: Այլ տարբերակներ, այդ թվում՝ հարստացման մակարդակի իջեցումը, մնում են սեղանին: Իրանը ձգտում է մեղմացնել պատժամիջոցները»: Հազրատին նաև հերքել է ամերիկյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ գործարքը կհանգեցնի Իրանի միջուկային օբյեկտների ապամոնտաժմանը: |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
