ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է Էփշտեյնի գործով նյութերում հիշատակված 300 ազդեցիկ անձանց ցուցակը
![]() ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով նյութերում հիշատակված ավելի քան 300 քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց ցուցակը: Այս մասին հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով դատախազի Քոնգրեսի անդամներին ուղղված նամակին։ Նշվում է, որ նամակում ներառված են բոլոր նախկին և ներկա պաշտոնյաները կամ քաղաքականապես ազդեցիկ անձինք, որոնց անունները առնվազն մեկ անգամ հիշատակվել են ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Էփշտեյնի գործով հրապարակված նյութերում։ Նամակում ներառված է ավելի քան 300 անուն, այդ թվում՝ Բիլ և Հիլարի Քլինթոնների, Բարաք և Միշել Օբամաների, Քամալա Հարիսի, Ջո Բայդենի, արքայազն Հարրիի, Բիլ Գեյթսի, Վուդի Ալենի, Մարկ Ցուկերբերգի, Բոնոի և Բիյոնսեի անունները։ Գլխավոր դատախազի նամակի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը հրապարակել է իր տրամադրության տակ գտնվող բոլոր «գրառումները, փաստաթղթերը, զեկույցները և հետաքննության նյութերը»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
