ԱՄՆ-ն վենեսուելական նավթ է վաճառել Չինաստանին
![]() Չինաստանը գնել է ԱՄՆ-ի կառավարության կողմից նախկինում վաճառված վենեսուելական նավթի մի մասը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը, գրում է Bloomberg-ը։ Ռայթը չի նշել գործարքի ծավալները կամ պայմանները։ Սակայն նա նշել է, որ «օրինական չինական գործարքները օրինական պայմաններում» թույլատրելի են։ Աղբյուրի տվյալներով՝ մինչև ԱՄՆ-ի՝ Վենեսուելա ներխուժումը, չինական վերամշակման գործարանները վենեսուելական նավթի ամենամեծ գնորդներն էին։ Մատակարարումները կատարվել են զգալի զեղչերով՝ պատժամիջոցների սահմանափակումների պատճառով։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին կփոխանցի պատժամիջոցների տակ գտնվող 30-50 միլիոն բարել նավթ։ Ռայթի խոսքով՝ Վենեսուելայի «նավթային կարանտինը» գործնականում ավարտվել է։ Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ-ի գործողություններից հետո վենեսուելական Մերեյի նավթը գնվել է նաև մի քանի հնդկական վերամշակման գործարանների կողմից, և այս տեսակի մատակարարումները հասել են այլ շուկաներ։ Փետրվարի 10-ին հաղորդվեց, որ Վենեսուելան մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ նավթ է ուղարկել Իսրայել։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
