«Խորապես հիասթափեցնող է, որ փոխնախագահը ջնջել է գրառումը»․ Փելոսի
![]() ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին X-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր ու այդ այցի մասին սոցցանցում արված գրառումը հեռացնելուն։ «Երբ 2022 թվականին այցելեցի Հայաստան որպես խոսնակ, մեր քոնգրեսական պատվիրակությունը կանգնեց Ծիծեռնակաբերդում և հստակ խոսեց Հայոց ցեղասպանության մասին, որովհետև ճշմարտությունը կարևոր է: Այդ ճշմարտությունը հաստատվեց, երբ 2019 թվականին Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունեց երկկուսակցական բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև երբ նախագահ Բայդենը ցուցաբերեց բարոյական առաջնորդություն՝ պաշտոնապես ընդունելով այն 2021 թվականին: Խորապես հիասթափեցնող է, թեև զարամանալի չէ, տեսնել, որ փոխնախագահը ջնջել է այդ ճշմարտությունը ճանաչող գրառումը: Պատմության ջնջումը անարգանք է զոհերի հանդեպ»,- գրել է նա: |

«Փարիզը շուտով կդառնա մահմեդական քաղաք»․ Թրամփ
17700:49
«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes
22000:31
«Ճիշտ է հիմա կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը և փորձել համեստ ներդրում ունենալ»․ Առուշ Առուշանյան (տեսանյութ)
12500:24
«Փաստացի Փաշինյանը գրում է, որ ՀՀ-ում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը»․ Հակոբ Բադալյան
14000:06
«Ազգային հիշողությունը չպետք է դառնա ո՛չ անհատի անձեռնմխելիության, ո՛չ էլ անցյալը ջնջելու միջոց». Սենոր Հասրաթյան
126Երեկ, 23:48
«Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի». Նիկոլ Փաշինյան
136Երեկ, 23:30
