Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՄՕԿ՝ Հայաստանի գեղասահորդների կողմից «Արցախ» երաժշտության ընտրության համար
![]() Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն (ԱՕԿ) պաշտոնական բողոք է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի շրջանակում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի ելույթի կապակցությամբ։ Ադրբեջանական կողմի դժգոհության պատճառը մարզական զույգի ծրագրում ընդգրկված «Արցախ» ստեղծագործությունն է, որը Բաքուն գնահատել է որպես քաղաքական բնույթ կրող քայլ և անջատողականության քարոզչություն։ Իտալիայում անցկացվող 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը գեղասահքում ներկայացնում է սպորտային զույգ Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին։ Նրանք Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել 2025-ին անցկացված ընտրական մրցաշարում՝ ապահովելով Հայաստանի առաջին օլիմպիական մասնակցությունը զույգ գեղասահքում անկախությունից հետո։ |

Ուշիի ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն Էրիկ Մխոյանը
164Երեկ, 19:06
Ռոնալդուն հայտնել է Պորտուգալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին (տեսանյութ)
342Երեկ, 17:43
Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպման ժամանակ մրցավարը 53 կարմիր քարտ է ցույց տվել (տեսանյութ)
316Երեկ, 14:37
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
11304.11.2026, 12:20
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
17203.11.2026, 21:00
Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
36503.11.2026, 18:07
