«Իրանի շուրջ խնդիրները շատ ավելի լավ են բացատրում Վենսի այցի ժամանակահատվածը»․ Փոլ Գոբլ
![]() ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան ուշագրավ է ոչ միայն այն ուղղություններով, որոնցով նա մեկնում է, այլև հենց այցի փաստով։ Մեկնաբանելով այցի նշանակությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա Փոլ Գոբլը շարունակում է. «Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ԱՄՆ-ի համար գնալով ավելի կարևոր են դառնում ոչ միայն այն պատճառով, որ երկու երկրներն էլ հեռացել են Մոսկվայից և աջակցում են TRIPP-ին, այլև այն պատճառով, որ Իրանի շուրջ լարվածությունը, անկասկած, տարածվելու է Հարավային Կովկասի վրա»։ Այս տեսանկյունից Վենսի այցը կրում է ոչ այնքան արարողակարգային, որքան հավաստիացնող բնույթ։ Ըստ Գոբլի՝ փոխնախագահը Բաքու և Երևան է ժամանում, «որպեսզի երկու կողմերին հավաստիացնի ԱՄՆ-ի աջակցության մասին և խրախուսի նրանց ընտրած ուղին» այն պահին, երբ տարածաշրջանից դեպի հարավ առկա անկայունությունը կարող է արագորեն ազդել դրանից դեպի հյուսիս ընկած անվտանգային հաշվարկների վրա։ «Կարծում եմ՝ Իրանի շուրջ խնդիրները շատ ավելի լավ են բացատրում այցի ժամանակացույցը, քան միջանկյալ ընտրությունները»,- ասում է նա: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
