«Բուլկի վաճառողը շատ գոհ է, երբ պայմանական 1 դրամ հարկ է վճարում, որը գնում է բանակը զինելուն»․ Գևորգ Պապոյան
![]() «ՓՄՁ-ն պետք է քիչ վճարի և քիչ է վճարում, նա վճարում է մեր ամբողջ հարկերի 2,5 տոկոսը։ Իսկ, ընդհանրապես, հարկ պետք է բոլորը վճարեն, պետությունը հարկերով են պահում»,- ասուլիսի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով փոքր և միջին ձեռնարկատիրությունների ներկայացրած դժգոհություններին․ «Հարկ վճարող մարդն ինքն իրեն պետության տեր է զգում։ Եթե մարդը տարեկան վճարում է, ասենք, 50 հազար դրամ հարկ, ինքն իրավունք ունի իշխանությունից պահանջելու 500 միլիոնի բան։ Պետք է վճարել հարկ՝ թեկուզ քիչ, դառնալ այս պետության տերը և պահանջել պետությունից դառնալ ավելի լավը, իսկ թե քանի տոկոս կլինի՝ դա միշտ էլ քննարկվում է և կարելի է լավարկել... Իսկ փիլիսոփայության տեսանկյունից սա քաղաքական և քաղաքակրթական հարց է, որովհետև չամիչով բուլկին իր մեջ պետք է 1 դրամ հարկի բաժին ունենա և դա վաճառող քաղաքացին ինքը շատ գոհ է, երբ պայմանական 1 կամ 2 դրամ հարկ է վճարում և դա գնում է օրինակ բանակը զինելուն, կենսաթոշակի ավելացմանը, կենսաթոշակառուի առողջապահության ապահովագրմանը։ Ես կարծում եմ այդ մարդը շատ ավելի գոհ ու երջանիկ է այդ իրավիճակից, ոչ թե այն դեպքում, երբ հարկ չի վճարում և իր ծնողը ստիպված է լինում 1 միլիոն դրամանոց վիրահատությունը կամ չանել, կամ վարկ վերցնել»,- մանրամասնել է նախարարը։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
