«ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ավելի քան 450 Tomahawk հրթիռ ունի»․ #NBC
![]() ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում ավելի քան 450 «Tomahawk» թևավոր հրթիռներ ունի, որոնք կարող են օգտագործվել Իրանի վրա հնարավոր հարձակման ժամանակ, հաղորդում է NBC News-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային։ Պաշտոնյայի խոսքով այդ հրթիռները տեղակայված են տարածաշրջանում գտնվող ռազմանավերի վրա և կարող են օգտագործվել Իսլամական Հանրապետությանը հարվածելու համար, եթե ԱՄՆ նախագահը հաստատի Թեհրանի դեմ ռազմական գործողությունը։ Նշվում է, որ USS Abraham Lincoln ավիակիր հարվածային խումբը, որն անցյալ շաբաթ ժամանել էր Մերձավոր Արևելք, այժմ շարժվում է այն վայրի ուղղությամբ, որտեղից այն կարող է օգտագործվել Իրանի վրա հարձակվելու համար: Միևնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի երկու պաշտոնյաներ հայտնել են, որ մոտ 10 այլ ամերիկյան ռազմանավեր, ավիացիոն էսկադրիլիաներ և F-15 և F-35 կործանիչներ արդեն իսկ գտնվում են տեղում: Նշենք, որ Օմանի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել են Թեհրանի և Վաշինգթոնի միջև միջուկային հարցով բանակցությունները։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
