ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը
![]() ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը՝ անվտանգության իրավիճակի սրման և տեղաշարժի ու կապի լայնածավալ սահմանափակումների պատճառով։ Իրանում ԱՄՆ (վիրտուալ) դեսպանատան հայտարարության համաձայն՝ քաղաքացիները միայն ԱՄՆ անձնագիր ունենալու պատճառով կարող են ձերբակալվել։ Դեսպանատունը նաև զգուշացրել է ինտերնետի հնարավոր խափանումների և չվերթների չեղարկումների մասին։ «Եթե չեք կարողանում հեռանալ, փնտրեք անվտանգ տեղ ձեր տանը կամ անվտանգ շենքում։ Պահեք սնունդ, ջուր, դեղորայք և այլ անհրաժեշտ իրեր»,- ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ իշխանությունները որպես հնարավոր ելքի ուղիներ նշել են Հայաստանով կամ Թուրքիայով անցնող ցամաքային երթուղիները։ ԱՄՆ-ն և Իրանը այսօր Օմանում բանակցություններ կանցկացնեն՝ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Իրանական պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
