«Հայաստանը զարգացնում է կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ՝ չնայած ԵՄ-ին անդամակցելու ձգտումներին». Օվերչուկ
![]() Երևանը շարունակում է զարգացնել կապերը Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ակտիվորեն զարգացնում է կապերը ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների, մասնավորապես՝ Ղազախստանի հետ։ Հետևաբար, Եվրասիական տնտեսական միությունը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի համար այստեղ»,- ասել է նա։ Ըստ Օվերչուկի, ԵԱՏՄ-ն Հայաստանի «ամենակարևոր» տնտեսական գործընկերն է և «մոտ ապագայում կմնա այդպիսին»։ Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի կողմից ԵԱՏՄ չափանիշներից հրաժարվելու նախադեպեր չեն եղել։ Նա հավելել է, որ Հայաստանի իշխանությունները «բացարձակապես իրատես» են և հասկանում են միության հետ կապերի կարևորությունը։ Մեկնաբանելով Հայաստանի՝ Եվրոմիությանը մերձենալու ցանկությունը՝ Օվերչուկը նշել է, որ այս միության վերաբերյալ Երևանի ընկալումը «գտնվում է 1990-ականների վերջին և 2000-ականներին, երբ Եվրոմիությունն իսկապես վերելքի մեջ էր և շատերի համար ներկայացնում էր դինամիկ զարգացող հասարակություն»։ Նա նշել է, որ ներկայում Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու պաշտոնական գործընթաց չկա։ «Եվրոպական Միության բնույթը փոխվում է մեր աչքերի առաջ։ Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է միանալ ռազմաքաղաքական միության, որն այժմ շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Հնարավոր է՝ հայերը ստիպված լինեն իրենց տալ այս հարցը», - հավելել է Օվերչուկը։ 2025 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր ստորագրեց Արտաքին գործերի նախարարության կազմում Եվրոպական ինտեգրման վարչություն ստեղծելու մասին։ Այս նոր վարչության ստեղծումը ևս մեկ քայլ էր Հայաստանի և Եվրոմիության մերձեցման ճանապարհին։ Այս տարվա հունվարին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը թույլատրեց ԵՄ առաքելության ներգրավումը սահմանային կառավարման գործում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ չնայած կողմերի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանին արտաքին ուժեր չտեղակայելու վերաբերյալ համաձայնությանը, Երևանը քննարկում է ԵՄ առաքելության կողմից շարունակական աջակցության հնարավորությունը։ |

«Ինչ կլիներ, եթե 1990թ․ օգոստոսի 4-ին Տեր-Պետրոսյանը չընտրվեր խորհրդարանի նախագահ»․ Թաթուլ Հակոբյան
6901:06
2027 թվականից կողակցի բնակարանը կժառանգվի միայն երկրորդ ամուսնու մահից հետո
8600:36
Գերմանիան չունի օգտագործման պատրաստ գոնե մեկ ապաստարան. RND
15000:22
Ուկրաինայի դեմ պատերազմ զինվորագրված ռուսների երկու երրորդը զոհվել է
144Երեկ, 23:41
«Պետական ինքնության առկայությունը չի ենթադրում էթնիկ ինքնության բացակայություն». Լիաննա Խաչատրյան
102Երեկ, 23:30
Դիրքում խոշոր տրամաչափի որևէ զինատեսակ չկար, անգամ «Կալաշնիկով» գնդացիր չկար. «Հետք»
90Երեկ, 22:48
