Միքայել սրբազանի կալանքը վերացնելու միջնորդությանը դատարանը կանդրադառնա փետրվարի 6-ի նիստում
![]() Վերաքննիչ դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի քննության ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրեց Միքայել Սրբազանի կալանքը վերացնելու միջնորդություն։ Դատական նիստի ավարտին նախագահող դատավոր Էդգար Մանասյանը հայտարարեց, որ Սրբազանի կալանքը վերացնելու միջնորդության վերաբերյալ որոշում դեռևս չի հրապարակվում, դատարանն այդ միջնորդությանը կանդրադառնա նաև հաջորդ դատական նիստում, որը կկայանա փետրվարի 6-ին։ Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է, որ «ունենալով մեծաթիվ կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ Փաստաբաններն ու դատախազությունը դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։ Սրբազանն ունի առողջական խնդիրներ, և փաստաբանները պնդում են, որ կալանքը թույլատրելի խափանման միջոց չէ։ |

«Շիրակում երիտասարդների զբաղվածության ճգնաժամը վկայում է համակարգային բացթողումների մասին»․ Մհեր Մելքոնյան
4904:06
«Վենսի այցից հետո ոչ թե ռազմագերիները եկան ՀՀ, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները»․ Էդգար Ղազարյան
8700:42
«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են և կրում են քաղաքական բնույթ»․ Մայր Աթոռ
107Երեկ, 21:24
«ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ»․ ԱՄՆ դեսպանատուն
90Երեկ, 20:06
«Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է»․ Մայր Աթոռ
106Երեկ, 17:42
Բարձրաստիճան հոգևորականները՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
118Երեկ, 15:30
