«Քադաֆիի սպանված որդու մարմնի գտնվելու վայրն անհայտ է»․ #AlWasat
![]() Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի մարմնի գտնվելու վայրն անհայտ է, հայտնում է Al Wasat-ը։ Երկրի արևմուտքում գտնվող Էզ-Զինթան քաղաքի հիվանդանոցից հերքել են ավելի վաղ տարածված տեղեկությունը՝ Սեյֆ ալ-Իսլամի մարմինն իրենց մոտ տեղափոխելու վերաբերյալ։ Մոտակա բնակավայր Էր-Ռաջբանի բժշկական հաստատությունում ևս նման տեղեկություններ չունեն, հաղորդում է Al Wasat-ը։ Ավելի վաղ Libya al-Ahrar հեռուստաալիքը հայտնել էր Քադդաֆիի որդու մահվան մասին՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Էզ-Զինթանում։ Al Hadath հեռուստաալիքի աղբյուրներով, Սեյֆ ալ-Իսլամը մահացու վիրավորում է ստացել իր նստավայրի հարակից այգում։ Հարձակվողները եղել են չորսը։ Սպանության մասին տեղեկությունը հաստատել են Քադդաֆիի փաստաբանը, երկրի գլխավոր դատախազությունը։ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի կողմնակիցները պահանջել են միջազգային հետաքննություն անցկացնել նրա սպանության գործով: |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
