«Թեհրանը կարող է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը մինչև 20%»․ Շամխանի
![]() Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ ուրանի հարստացումը կարող է կրճատվել մինչև 20%։ «Պահեստավորված (միջուկային - խմբ.) նյութերը Իրանից դուրս բերելու որևէ պատճառ չկա... Եթե Արևմուտքում անհանգստանում են, ապա 60% հարստացումը կարող է կրճատվել մինչև 20%, բայց նրանք պետք է ինչ-որ բան առաջարկեն դրա դիմաց»,- ասել է Շամխանին՝ լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը «խաղաղ բնույթ» ունի։ «Իրանը չի ձգտում միջուկային զենքի, չի ձգտի միջուկային զենքի և երբեք չի կուտակի միջուկային զենք, սակայն մյուս կողմը դրա համար պետք է որոշակի գին վճարի»,- նշել է նա։ Շամխանիի խոսքով՝ հարստացված ուրանի ծավալը մնում է անհայտ, «քանի որ պաշարների մի մասը գտնվում է փլատակների տակ (հարվածները հասցվել էին ամռանը), և առայժմ չկա այն դուրս բերելու նախաձեռնություն, քանի որ դա չափազանց վտանգավոր է»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
