«Եթե գործարք չկնքենք, կիմանանք՝ նա ճիշտ է, թե ոչ»․ Թրամփ
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ին և Իրանին չհաջողվի հասնել համաձայնության, պարզ կդառնա՝ արդյոք նրանց միջև տարածաշրջանային մակարդակի հակամարտություն կսկսվի։ «Ինչո՞ւ նա դա չպետք է ասի։ Իհարկե, նա դա ասում է»,- մեկնաբանել է ԱՄՆ նախագահը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի այն խոսքերը, թե ԱՄՆ-ի ռազմական ագրեսիան Իսլամական Հանրապետության դեմ չի սահմանափակվի երկու երկրների միջև պատերազմով, այլ կվերածվի տարածաշրջանային լայնածավալ հակամարտության։ «Եթե մենք գործարք չկնքենք, կիմանանք՝ նա ճիշտ է, թե ոչ»,- հավելել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ ԱՄՆ նախագահը նաև հույս է հայտնել, որ Վաշինգթոնի և Թեհրանի միջև կհաջողվի հասնել պայմանավորվածությունների՝ շեշտելով, որ տարածաշրջանում տեղակայված են ամերիկյան զգալի ուժեր։ Ավելի վաղ Ալի Խամենեին հայտարարել էր. «Ամերիկացիները պետք է իմանան, որ եթե նրանք պատերազմ սկսեն, այս անգամ դա կլինի տարածաշրջանային մակարդակի»։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
