«ԱՄՆ-ն, Գրենլանդիան և Դանիան սկսել են բանակցությունները»․ #Reuters
![]() Մեկնարկել են ԱՄՆ-ի, Գրենլանդիայի և Դանիայի միջև բանակցությունները՝ դիվանագիտական ճգնաժամի կարգավորման շուրջ, որն առաջացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արկտիկական այդ տարածքի հասցեին սպառնալիքների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Դանիայի արտաքին գործերի նախարարությունը Reuters-ին ուղղված գրավոր մեկնաբանության մեջ հայտնել է, որ Դանիայի, Գրենլանդիայի և ԱՄՆ-ի ղեկավարության ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել՝ «քննարկելու, թե ինչպես կարող ենք լուծել Արկտիկայում անվտանգության հետ կապված այն խնդիրները, որոնք մտահոգում են Ամերիկային, միաժամանակ պահպանելով Թագավորության «կարմիր գծերը»»։ Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները սկսել է Գրենլանդիային առնչվող գործընթաց, և որ տվյալ հարցով կանցկացվեն տեխնիկական մակարդակի հանդիպումներ Գրենլանդիայի և Դանիայի պաշտոնյաների հետ։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
