«Խաղաղության խորհուրդը» ՄԱԿ-ի այլընտրանքը չէ». Ռուբիո. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
![]() «Խաղաղության խորհուրդ»-ը չի փոխարինի ՄԱԿ-ին, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Այն ՄԱԿ-ի այլընտրանքը չէ, բայց Գազայի դեպքում ՄԱԿ-ը շատ քիչ բան է արել, բացի պարենային օգնությունից»,- ասել է նա։ Հունվարի 22-ին 19 երկրների ներկայացուցիչներ Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ստորագրեցին «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այնուհետև կազմակերպության ստեղծումն անվանեց մեծ ժառանգություն և հայտարարեց համաշխարհային խաղաղության իր հույսի մասին։ Կանոնադրությունը ստորագրել են ԱՄՆ-ն, Հայաստանը, Արգենտինան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունգարիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Ղազախստանը, ինքնահռչակ Կոսովոյի տարածաշրջանը, Պակիստանը, Պարագվայը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ուզբեկստանը և Մոնղոլիան։ The New York Times-ը հաղորդել է, որ Թրամփին տրվել է Գազայի հատվածը կառավարելու համար բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակելու լիազորություններ՝ իր կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի» շրջանակներում։ Այս մարմնում հիմնական պաշտոններից մեկը կզբաղեցնի Գազայի «ավագ ներկայացուցիչը», որը պատասխանատու կլինի անկլավի վարչակազմի վերահսկման համար։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
