Գերմանիայի Deutsche Bank-ում խուզարկությունները կարող են կապված լինել Աբրամովիչի հետ
![]() Գերմանիայում հետաքննություն է ընթանում երկրի խոշորագույն բանկի՝ Deutsche Bank-ի դեմ: Հնարավոր փողերի լվացման հետաքննության շրջանակներում արդարադատության մարմինները խուզարկություններ են անցկացնում բանկի շենքերում՝ Մայնի Ֆրանկֆուրտում և Բեռլինում, հաղորդում է Der Spiegel-ը՝ հղում անելով Ֆրանկֆուրտի դատախազությանը: Suddeutsche Zeitung թերթը հաղորդում է, որ հետաքննությունը կարող է կապված լինել ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի հետ, ում, ըստ նախկինում հրապարակված նյութերի, Ֆրանկֆուրտի դատախազությունը հետաքննում է երկար ժամանակ: Հետաքննությունը վարում է Ֆրանկֆուրտի տնտեսական հանցագործությունների դատախազությունը՝ համագործակցելով Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի (BKA) հետ: BKA-ի տվյալներով՝ կասկածի տակ են անհայտ պատասխանատու անձինք և բանկի աշխատակիցներ: Հետաքննությունը բխում է Deutsche Bank-ի նախկին գործարար հարաբերություններից արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք իրենք էլ կասկածվում են փողերի լվացման մեջ: Deutsche Bank-ը հաստատել է հետաքննությունը՝ հայտարարելով իրավապահ մարմինների հետ իր լիակատար համագործակցության մասին: Բանկը նախկինում բախվել է կարգավորող մարմինների մտահոգությունների՝ փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ. մասնավորապես, ֆինանսական վերահսկող մարմինը հատուկ հանձնակատար է ուղարկել վարկային հաստատություն՝ համապատասխան պահանջների պահպանումը վերահսկելու համար: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
