Երևան`   -4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 28 հունվարի, 2026 թ.

«Նրանք զոհվեցին՝ դիմակայելով Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ագրեսիային». Վալերի Բուայե

59
Այսօր, 19:24
«Նրանք զոհվեցին՝ դիմակայելով Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ագրեսիային». Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Եռաբլուրից ու գրել. «Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար ընկած իր զինվորներին։ Նրանք զոհվեցին՝ դիմակայելով Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ագրեսիային, միջազգային հանրության՝ չափազանց հաճախացած հանցակից անտարբերության պայմաններում։ Նրանց հիշատակն ստիպում է ինձ շարունակել պաշտպանել հայ ժողովրդին»։

Աղբյուրը`   Վալերի Բուայե